Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Շատ վտանգավոր միտում

Շատ վտանգավոր միտում
18.06.2025 | 19:54

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը պաշտոնանկ է արվել։ Արդեն հայտնվել են լրատվական ու քաղաքական դաշտի սազանդարներ, ովքեր եղածը պայմանավորում են նրա կողմից «օրենքը չխախտելու կամքով ու գիտակցումով» ու լալահառաչ շարունակում․

«․․․փաստորեն գտնվեց բարձրաստիճան մի պաշտոնյա, որն աղետալի երևույթի հրամանից բարձր դասեց ՀՀ օրենքները, պետությունը․․․»:

Շարունակությունը նույնքան լալահառաչ ոգով է։

Բարեկամներս, Արմեն Աբազյանը հինգ տարի շարունակ խոնարհ հպատակի պես կատարել է օրվա իշխանությունների երկիրը կազմաքանդման տանող բոլոր հանձնարարությունները, ԱԱԾ-ի «աչալրջորեն հսկող հայացքի ներքո» է բռնաբարվել նույն այդ երկիրն ու իրականությունը։

Արմեն Աբազյանին սրբադասման փորձեր մի արեք։

Նա մի սովորական մատաղացու գառ է, որը համակարգը թրքահաճոների տակ պառկեցնելու համար լիուլի պարգևատրվել է ամենայն բարիքներով, զրոյական հավասարացման հասցված գեներալական ուսադիրներով։

Արմենաբազյանների հետ այսկերպ վարվելն այն դեպքերից է, որ պիտի դառնաս ու Նիկոլին ասես՝ կեցցե՜ս։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 17389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ